Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնեցրել են առաքելության կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր. Բայրամով

Նոյեմբեր 11,2021 13:04 Share

Պաշտոնական Բաքուն պատրաստ է գործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում» հետպատերազմյան վերականգնման, ինչպես նաև տարածաշրջան կազմակերպության տեխնիկական այց կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը պատրաստ է գործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հետպատերազմյան վերականգնման հարցում, և կողմերն ակտիվ երկխոսություն են վարում մեր ազատագրված տարածքներ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել է Բայրամովը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի քննարկումներում:

Նրա խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են մի շարք բարդ տեխնիկական, իրավական և քաղաքական հարցեր, որոնք կապահովեն առաքելության արդյունավետությունն ու անկախությունը:

Բայրամովը նաև բողոքել է, որ Հայաստանը «ադրբեջանական հողերի օկուպացման տարիներին ոչնչացրել է Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև տասնամյակներ շարունակ բացահայտորեն խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն Ադրբեջան, ինչի մասին վկայում է կազմակերպության 2005թ. հաշվետվությունը»:

Բացի այդ, Բայրամովը դժգոհել է, որ Հայաստանը «հրաժարում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները և դիտավորյալ կերպով խոչընդոտում է փախստականների և հարկադիր տեղահանվածների վերադարձին ազատագրված տարածքներ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930