Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ ու իրականացմամբ. վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Նոյեմբեր 11,2021 15:08 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Դի Ռիզոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության շարունակական առաջընթացի ապահովումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների: Վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, այդ թվում՝ գործարար ֆորումների անցկացմամբ ու բիզնես կապերի խթանմամբ: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել 2019 թվականին Իտալիա կատարած պաշտոնական այցը և կարևորել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Ալֆոնսո Դի Ռիզոն վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու երկու պետությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը: Դեսպանը ևս ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և հավելել, որ իտալական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ ներդրումային նոր ծրագրերի քննարկմամբ ու իրականացմամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը՝ շեշտելով, որ առկա է մեծ ներուժ: Կողմերը քննարկել են հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացմանը, առաջիկայում նիստ անցկացնելու հնարավորությանը, ինչպես նաև առողջապահության, արդարադատության և այլ բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930