Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս. մեր օրերի անտեսանելի թշնամին. ֆիլմաշարի առաջին մասը

Նոյեմբեր 11,2021 16:01 Share

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը նախաձեռնել է կորոնավիրուսի, մարդու իմունային պաշտպանության և պատվաստումների վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական բնույթի ֆիլմաշարի պատրաստում, որը կազմված է լինելու երեք մասից։

Ֆիլմաշարը պատրաստված է ՀՀ Առողջապահության նախարարության ու մեր միջազգային գործընկերներ կազմակերպությունների մասնագիտական խորհրդատվության հիման վրա, և դրանում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից գիտական, բժշկական պատկերացումներին։

Կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում ստեղծված առողջապահական ծանր իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ կարևորագույն պայմաններից է բնակչության մոտ իրազեկվածության և ճանաչողության մակարդակի բարձրացումը։ Այս գործում խիստ կարևորում ենք լրատվամիջոցների դերը, և լիահույս ենք, որ լրատվամիջոցների հետ համագործակցությունը նպաստ կբերի կորոնավիրուսի դեմ պայքարի գործում։

Ձեզ ենք ուղարկում ֆիլմաշարի առաջին մասը, որտեղ պատկերավոր ներկայացված են նոր տիպի կորոնավիրուսի բնույթը, դրա ծագման, տարածման առանձնահատկությունները։ Հաջորդ մասերում կներկայացվեն իմունային համակարգի առանձնահատկությունները և պատվաստումների նշանակությունն ու կարևորությունը։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930