Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈԱԿ-ի լաբորատորիայում վերականգնվել են Հառիճից բերված կավանոթները

Նոյեմբեր 25,2021 23:25

Հառիճի  վանական  համալիրի  (VII-XIII դդ)  տարածքում  տարիներ  առաջ  պեղված հնագիտական նյութի զգալի մասը  գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ֆոնդերում։

Գտածոները Կազմակերպություն են տեղափոխել  շուրջ  20 տարի առաջ՝ Շիրակի մարզի  Հառիճ գյուղում գտնվող  թանգարանի լուծարումից հետո (09․08․1990 թ․ Սովմինի որոշմամբ Հառիճավանքը Մայր աթոռ սուրբ Էջմիածնին հանձնելու կապակցությամբ Հառիճ գյուղի եկեղեցում պահվող առարկաները տեղափոխվել են)։

ՊՈԱԿ-ի  ֆոնդային առարկաների վերականգնման հանձնաժողովի  որոշմամբ՝  դրանցից  մի քանիսը  վերականգնելու  առաջնային անհրաժեշտություն է առաջացել։  Մեծ  ու փոքր  կավանոթների  բեկորները  վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները  մաքրել ու  ամրակայել  են,  բացակա մասերն  էլ՝  լրացրել  գիպսով։

Նոր  կյանք ստացած  կավանոթները  վերականգնման  աշխատանքների  ավարտին  կվերադարձվեն  ՊՈԱԿ-ի  ֆոնդեր։

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930