Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ահա, թե ովքեր են «Հայրենք» կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուները

Նոյեմբեր 30,2021 23:03

Դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում է նաեւ «Հայրենիք» կուսակցությունը: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, ՀԿ ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ ու կրթության եւ մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Ցուցակը գլխավորում է Հայրենիք  Զարգացման  հիմնադրամի Լոռու մարզային գրասենյակի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանը: Ցուցակում երկրորդը ՎՊՀ-ի դասախոս Արեն Սանթոյանն է: Իսկ երրորդ համարը Արհեստների տուն եւ Բիզնեսի աջակցում ՀԿ տնօրեն Ժակլին Հեքիմյանն է:

Այս ընտրություններին «Հայրենիք» կուսակցության կազմում են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Ռաֆայել Գեւորգյանը եւ Նարեկ Խաչատրյանը:

Ընդհանուր առմամբ, կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 24 հոգուց:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Լոռու մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Վանաձոր, Շահումյան, Գուգարք եւ Դարպաս համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Խոշորացման արդյունքում կստեղծվի եւս մեկ խոշորացված փունջ՝ Վանաձոր կենտրոնով:

Իսկ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն եւ 1 դաշինք:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930