Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի կառավարությունը նախաձեռնել է պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում. ավարտվել են ԱՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները

Դեկտեմբեր 07,2021 17:22

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այն վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Օրակարգում «ԱՀ  2022թ. պետական բյուջեի մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։

Արթուր Հարությունյանը նշել է, որ շահագրգիռ  քննարկումներ են եղել խորհրդարանի համատեղ հանձնաժողովների և խմբակցությունների նիստերում, պատգամավորները հնչեցրել են առաջարկություններ:

ԱՀ  ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ պատգամավորների հնչեցրած առաջակությունները քննարկվելու են և  հնարավորության դեպքում տեղ են գտնելու բյուջեի փոփոխված տարբերակում:

Այնուհետև 2022 թվականի Հանրապետության գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթի նախագիծը քվեարկության է դրվել և 3 կողմ, 2 ձեռնպահ ձայնով արժանացել  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Գլխադասային հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ դեկտեմբերի 16-ին բյուջեի փոփոխված տարբերակը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Մինչ այդ՝ մինչև դեկտեմբերի 8-ի ժամը 17:00-ը, պատգամավորներին հնարավորություն է  տրվում գրավոր առաջակություններ ներկայացնել կառավարությանը։

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը։ Համաձայն նախարարի ներկայացրած հիմնավորման՝ հաշվի առնելով 2020 թվականին ադրբեջանաթուրքական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության դեմ կատարված ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված սոցիալ-հոգեբանական խնդիրների լուծման նպատակով իրականացվող ի թիվս մի շարք ծրագրերի Արցախի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է նաև պետական համակարգի և պետբյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերի բարձրացում և այդ համատեքստում օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինում 9%-ով, բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության բարձրացում միջինում 17%-ով, պետական ծառայողների` այդ թվում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և փրկարարական ծառայության ծառայողների վարձատրության բարձրացում միջինում 20%-ով:

Մասնավորապես առաջարկվում է հստակեցնել 2014թ. հուլիսի 1-ից պահպանված բարձր աշխատավարձերի չնվազեցման դեպքերը ծառայողի պաշտոնի առաջխաղացման, ինչպես նաև վերակազմակերպման հետևանքով այլ պաշտոնի նշանակման դեպքերում։

Ֆինանսների նախարարի տեղեկացմամբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։

Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրել է, որ նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած առաջարկությունները պատրաստ են ուսումնասիրելու և լրամշակված տարբերակով ներկայացնելու հերթական նիստի քննարկմանը։

5 կողմ ձայնով օրինագիծը ներկայացվել է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, նախագահի տեղակալը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

Հիշեցնենք՝ Դեկտեմբերի 4-7 «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում: Նախագծի վերաբերյալ պարզաբանումներ են տվել պետնախարար Արտակ Բեգլարյանը և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031