Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի մարդիկ, ովքեր մահացան 2021 թվականին

Հունվար 01,2022 13:21

2021 թվականը աննախադեպ կորուստների տարի էր, հազարավոր մարդիկ մահացան կորոնավիրուսից, ունեցանք զոհեր նաեւ բանակում, վթարներից, մահեր՝ տարբեր այլ հիվանդություններից եւ այլ պատճառներով… 

Հիշենք, թե ինչ հայտնի մարդիկ են մահացել 2021 թվականի ընթացքում (ըստ ժամանակագրության).

Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգեյ Կարապետյանը

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արմավիրի մարզից Հակոբ Հակոբյանը

Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը

Հայտնի բժիշկ, մանկաբարձ Գեորգի Կիմի Պողոսյանը

Բարերար, «Հովնանյան» հիմնադրամի հիմնադիր Հրայր Հովնանյանը

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գյումրեցի հայտնի մտավորական Հասմիկ Կիրակոսյանը

Բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը

Գրող, հրապարակախոս, բանաստեղծ, «Առավոտի» սիրելի աշխատակից Արմեն Շեկոյանը

Դուդուկահար, վաստակաշատ Ջիվան Գասպարյանը

Լրագրող Կարմեն Դավթյանը

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը

Իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Բարսեղյանը

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը՝ Հայկոն

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը

Գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը

ՀՀ պետական, կուսակցական, հասարակական գործիչ, արձակագիր Վանո Սիրադեղյանը

Իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանը

ՀՀ Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը

Իրավապաշտպան, խաղաղասեր Գեորգի Վանյանը

ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը

Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոնի հիմնադիր Լիդա Մուրադյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31