Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վանաձորի ԲԿ-ից պարզաբանում են՝ մինչ Երեւան տեղափոխվելը ծննդկանի վիճակը բժիշկները գնահատել են կայուն

Օգոստոս 26,2022 21:00

Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մ. Գ-ն։ Երիտասարդ կինը Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոնից:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Վանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Մ. Գ.-ն ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք ընդունվել է օգոստոսի 22-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում՝ ուժեղ ցավերով: Նույն պահին իրականացվել են համապատասխան հետազոտություններ, կազմակերպվել են նաեւ նեղ մասնագետների կոնսուլտացիաներ: Հղիի մոտ հաստատվել է աջակողմյան լումբոիշալգիա: Նեղ մասնագետների կողմից նշանակվել է համապատասխան բուժում. «Ամսի 24-ին, 18 ժամից կնոջ մոտ ցավեր սկսվեցին կրծքավանդակի աջ հատվածում՝ ողնաշարի կողմից: Ցավը ճառագայթում էր միջկողային տարածությունով, անհանգստացա, կանչեցի հերթապահ թերապեւտին: Զանգահարեցի բաժանմունքի վարիչին, ասեց, որ եթե ցավերը չեն մեղմանում՝ հնարավոր է որ ողնաշարի գրիժա ունենա, եկեք MRT  անենք (մագնիսա-ռեզոնանսային հետազոտություն): Իսկ MRT մեր հիվանդանոցում չկա, եւ ես կապ հաստատեցի հանրապետական ծննդատան աշխատողներից մեկի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ առավոտը կնոջը տեղափոխել կնոջը»:

Բժշկուհի Վանյանի խոսքով՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 25-ին, ժամը՝ 08:45-ին րոպեին կատարել է հերթական ստուգումը եւ արձանագրել պտղի սրտի կանգ. «Տեղեկացրեցի բաժնի վարիչին, զանգահարեցի շտապօգնություն, շտապօգնության բժիշկը գնահատեց հիվանդի վիճակը, որ կայուն է, գիտակցությունը տեղը, ճնշումը՝ 90/60 ոնց որ եկել էր, սատուրացիան՝ 97, պուլսը՝ նորմալ: Դժվար էր քայլում, անկողնուց սայլակին նստացրեցինք, իջացրեցինք շտապօգնության մեքենայի մոտ, դրեցին պատգարակին եւ իրենք շարժվել են»:

Վանաձորի բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կնոջ վիճակը կտրուկ վատացել է վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարանում, միանգամից տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ կարճ ժամանակ անց արձանագրվել է հղիի մահը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031