Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնքան անհավատալի ու անսպասելի է ինձ համար, որ այսքան մարդ եկել է ինձ ուղղակի տեսնելու համար». Մալենա

Հունվար 09,2022 20:36

«Մալենա, Մալենա», «Բրավո′, Մալենա»,- այսպիսի վանկարկումներով Seasons Park Station ձմեռային այգում «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի հաղթող Մալենային դիմավորեցին նրա երկրպագուները:

Մինչ երկրպագուների հետ շփումները Մալենան հանդես եկավ մի քանի կատարումներով: Միջոցառումը կազմակերպվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախաձեռնությամբ՝ Հանրային Հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:

Մալենան ձմեռային այգու բեմից հայտարարեց. «Այնքան անհավատալի ու անսպասելի է ինձ համար, որ նույնիսկ իմ մենահամերգը չէ, ես այդքան շատ երգ չեմ երգելու, բայց այսքան մարդ եկել է նրա համար, որ ինձ ուղղակի տեսնի: Ես շատ-շատ շնորհակալ եմ: Հիմա իջնելու եմ և բոլորիդ հետ նկարվեմ»:

Հիշեցնենք՝ 15-ամյա երգչուհի Մալենան իր «Քամի-քամի» երգով ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Մալենան հռչակվեց Wiwibloggs-ի ժյուրիի քվեարկության ֆավորիտը և դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթին զբաղեցրեց առաջին հորիզոնականը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31