Լրահոս
Օրվա լրահոսը

Գողություն են կատարել Սերո Խանզադյանի որդու տնից

Հունվար 10,2022 21:45

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել թոշակառու Արշակ Խանզադյանը եւ հայտնել, որ հունվարի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, իր բնակարանում հյուրընկալված Վ. Մ-ն՝  օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, իր ննջասենյակից գողացել է 70.000 դրամ: Արշակ Խանզադյանից ընդունվել է հաղորդում:

Ըստ Aravot.am-ի՝ ոստիկանության աղբյուրի, Վ.Մ.-ն բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31