Լրահոս
Օրվա լրահոսը

2 հայաստանցի է մահացել Մոսկվայում հյուրանոցի վերելակը վերանորոգելիս. վերելակը վայր է ընկնել

Հունվար 14,2022 11:46

«Ազատություն». Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով երկու տղամարդ է մահացել, պարզվել է, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։

Երկու տուժածներն էլ բանվորներ են, նրանք հյուրանոցի անձնակազմի համար նախատեսված վերելակն էին վերանորոգում։

Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31