Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Եթե ես լինեի գործող լրագրող, Վահագն Ալեքսանյանի խոսքերը ինձ չէի վերագրի». Փաշինյանն արդարացնում է ՔՊ-ականի անպարկեշտ խոսքը

Հունվար 24,2022 23:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մարտի 1-ին, ասաց, որ ՄԻԵԴ-ը մինչեւ իր գործով որոշում չկայացնի, չի ուզեցել վճռաբեկում բողոքարկել ու արդարացման դատավճռի հասնել: Այն ժամանակվա իշխանությունները մեղադրել են Փաշինյանին բռնություններ, սպանություններ հրահրելու մեջ, իսկ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Փաշինյանի ելույթները քաղաքական պայքարի տրամաբանության մեջ են. «Նախկին կառավարությունը չի հիմնավորել, որ իմ գործողությունները եղել են ապօրինի: Իրավական հետեւանքներ կան, արդեն Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը արդարացվել են: Ես նույնպես հետեւողական եմ լինելու, նույն ընթացակարգերով իմ պաշտպանը կդիմի»:

Հարցին՝ եթե լիներ լրագրող, ինչպե՞ս կարձագանքեր ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը՝ լրագրողների մասին, թե «վերբալ մարմնավաճառներ» են՝ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ես լինեի գործող լրագրող, Վահագն Ալեքսանյանի խոսքերը ինձ չէի վերագրի: Փաշինյանն ասաց, թե լրագրողները իշխանություններից թափանցիկություն են պահանջում, բա ԶԼՄ-ները չպե՞տք է թափանցիկ գործեն. «Պետք է գործեն թափանցիկ: Դրա համար մենք մեխանիզմներ ենք դնում, որ քաղաքական շահագրգռությունները բացահայտվեն»:

Փաշինյանը  նաեւ ասաց, որ օրենսդրական մեխանիզմներ պետք է ստեղծեն, որ ԶԼՄ-ները իրենց էթիկայի կանոնները սահմանեն ու հետեւեն դրանց. «Իսկ պատգամավոր Ալեքսանյանը տվել է քաղաքական գնահատական ու շատ դժվար է դա անհիմն համարել: Թե ինչպես կվերաբերվեի, եթե լինեի լրագրող՝ ես կվերաբերվեի, որ դա իմ մասին չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31