Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 30 տարեկան

Հունվար 31,2022 10:27

2020 թվականի հուլիսյան մարտերին զոհված ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 30 տարեկան։

Սոս Էլբակյանը ծնվել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 7 տարի ծառայել է Տավուշի սահմանապահ զորամասում՝ զբաղեցնելով զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալի պաշտոնը։

Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, այդ թվում «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով, հետմահու՝ «Արիության» մեդալով։  Պարտաճանաչ ու հայրենասեր սպայի ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում:

2020թ․ հուլիսյան մարտերում կապիտան Սոս Էլբակյանը գրագետ և հմուտ ղեկավարմամբ կառավարել է հրետանու կրակը։ Նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։

Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնց հարվածից էլ հուլիսի 14-ին զոհվել է կապիտան Էլբակյանը՝ իր կյանքի գնով անառիկ պահելով Տավուշը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31