Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ծաղկավոր բույսերի՝ գիտության համար նոր 3 տեսակ է գրանցվել. ԵՊՀ-ում կիրականացնեն դրանց բազմակողմանի ուսումնասիրություն

Փետրվար 02,2022 15:32 Share

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը ներկայացրել է «Մակաբույծ ծաղկավոր բույսերի նոր տեսակների մոնիթորինգ և տարածված ներկայացուցիչների դեղաբանական ակտիվության գնահատում» գիտական թեման:

Հայաստանը մակաբույծ ծաղկավոր բույսերի՝ ճրագախոտազգիների ընտանիքի տեսակառաջացման կենտրոններից մեկն է: Կարգաբանական ուսումնասիրությունները Հայաստանում 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել են ԵՊՀ-ի, Լեհաստանի Յան Կոխանովսկու անվան համալսարանի և Ազգային աշխարհագրական կազմակերպության (National Geographic Society) համատեղ ծրագրի շրջանակում:

Ծրագրի ղեկավար, ամբիոնի դոցենտ Նարինե Զաքարյան. «Ուսումնասիրության արդյունքում գրանցվել է գիտության համար 3, ինչպես նաև հայտնաբերվել Հայաստանի համար 7 նոր տեսակ»:

Հետազոտական խմբում են Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտներ Աստղիկ Պողոսյանը, Ինեսսա Էլոյանը, լաբորատորիայի վարիչ Նունե Քարտաշյանը և ասպիրանտ Վահագն Գևորգյանը:

Այս ծրագրի նպատակն է մշտադիտարկել 3 նոր տեսակների պոպուլյացիաներն ու դրանց բնական տարածման բնույթը, ինչի արդյունքում առաջարկվելու են ՀՀ բույսերի Կարմիր գրքում դրանք ընդգրկելու անհրաժեշտությունը և կարգավիճակը:


Ն. Զաքարյան. «Մենք առաջին անգամ հետազոտելու ենք ՀՀ-ում չուսումնասիրված, տարբեր էկոլոգիական գործոնների ազդեցության տակ աճող մակաբույծ բույսերի հակաօքսիդանտային և հակասնկային ակտիվությունները: Սա քիչ ուսումնասիրված ոլորտ է, և հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալու բարձր դեղաբանական ակտիվությամբ օժտված բուսահումքը կիրառել սննդային և բուժական նշանակության նոր միջոցներ ստեղծելու համար, պահպանել նոր տեսակները»:

Թեման ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28