Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են այս տարվա բժշկության Նոբելյան մրցանակակիրները

Հոկտեմբեր 05,2026 15:06 Share
Աջակցեք aravot.am-ին

Radar. 2026 թվականի ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է Կառլ Դայսերոթին, Պետեր Հեգեմանին և Գեորգ Նագելին՝ լուսազգայուն իոնային անցուղիների և օպտոգենետիկայի ոլորտում կատարած բացահայտումների համար։

Նոբելյան կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ գիտնականների աշխատանքը հիմք է դրել օպտոգենետիկայի զարգացմանը։ Սա մեթոդ է, որը թույլ է տալիս լույսի միջոցով վերահսկել կենդանի ուղեղի առանձին նյարդային բջիջների ակտիվությունը՝ դրանք ակտիվացնել կամ անջատել։

Հեգեմանն ու Նագելը հայտնաբերել են կանալռոդոպսին կոչվող սպիտակուցը, որն ունի լուսազգայուն հատկություններ։ Նրանք պարզել են, որ այդ սպիտակուցը բջիջներում ներմուծելու դեպքում դրանք դառնում են լուսազգայուն։

Այնուհետև Դայսերոթը կանալռոդոպսինի գենը ներմուծել է առնետների նյարդային բջիջներ։ Կապույտ լույսի միջոցով նա կարողացել է ակտիվացնել այդ բջիջները և առաջացնել նյարդային ազդանշան։ Հետագայում գիտնականը նույն մեթոդը կիրառել է կենդանի մկների ուղեղում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել