Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան որոշակի դրական ազդակներ». Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների մասին

Փետրվար 02,2022 16:55 Share

«Մեծ հաշվով՝ ՀՀ դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում»,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց. «Ինչպես նախորդ 25- 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր ՀՀ-ն կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պիտի բացվեն, մեր երկրների միջև պիտի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց որևէ նախապայմանի»:

ՀՀ ԱԳ նախարարի վստահեցմամբ՝ այս նպատակադրումով և ակնկալիքով է Հայաստանը կրկին մտել այս երկխոսության գործընթացի մեջ:

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպմանը, Արարատ Միրզոյանն ասաց. «Առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Առաջին հանդիպումը շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող: Բայց սա այն հարցերից է, որ ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից կախված չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28