Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջնական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է»․ Արարատ Միրզոյան

Նոյեմբեր 05,2026 15:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստան-Թուրքիա երկխոսությունը և հարաբերությունների վերջնական ու ամբողջական կարգավորման պատրաստակամությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա այն է, ինչ մենք գիտենք Հայաստանի կողմից, սա այն է, ինչ մենք տեսնում ու լսում ենք թուրքական կողմից։ Եկեք մեզ էլ նայենք՝ մենք 5 տարի առաջ այս հարցի առումով շատ զգուշավոր էինք, նկատի ունեմ հանրությունը։ Թուրքիայի հանրությունը՝ ևս։ Հիմա, որ համեմատենք, իրավիճակը շատ-շատ է փոխվել։ Ես իրոք տեսնում եմ այդ հավանականությունը՝ հասարակությունների կողմից էլ, իշխանությունների կողմից էլ»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ կան գործոններ, որոնք պայմանավորված են այլ երկրներով, այդ թվում՝ նաև Ադրբեջանով, դա գաղտնիք չէ։

«Օրինակ՝ նույն Թուրքիայի իշխանությունները հաճախ հրապարակային ասել են, որ իրենք կարգավորումները տեսնում են սինխրոն։ Հիմա Ադրբեջանի հետ մենք ունենք նախաստորագրված և գործող խաղաղություն։ Ադրբեջանի հետ ունենք ապրանքների տեղափոխման տարանցիկ հնարավորություն, Ադրբեջանի հետ ունենք երկկողմ առևտուր։ Թուրքիայի հետ էլ ունենք ահագին առաջընթաց։ Այս գործընթացը շատ դինամիկ ու դրական զարգանում է, և ակնհայտ է ու տրամաբանական, որ ինչ-որ փուլում վերջնական հանգուցալուծում կստանա»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով փոխայցերի վերաբերյալ առարկայական պայմանավորվածություններ չկան:

«Երբ կլինեն բնականոն հարաբերություններ, կարգավորման նոր էտապների հասած կլինենք, խաղաղությունն ավելի ամրապնդված կլինի, բնականաբար, այդ օրն էլ կգա, որ արտգործնախարարությունների ներկայացուցիչները և ղեկավարները կայցելեն իրար և կմասնակցեն կոնկրետ միջոցառումների։ Կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից. հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 24-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30