Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է և Հայաստանը որոշի մասնակցել». Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի համաժողովի մասին

Փետրվար 02,2022 15:50

«Հայաստանի ԱԳ նախարարությունն այս մասով դեռ որոշում չունի: Հարցը քննարկվում է»,- Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտության համաժողովին մասնակցության հետ կապված հարցին:

Արարատ Միրզոյանը փաստեց՝ ինքն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել մասնակցելու Անթալիայի համաժողովին:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց՝ դա չպետք է դիտարկել որպես երկկողմ այց. «Համաժողովը միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանը որոշի մասնակցել: Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնում, անգամ եթե այն շաղկապված է Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28