Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվել եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից. Դավիթ Գասպարյան

Փետրվար 07,2022 16:50

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը

Պետական գույքի կառավարման կոմիտեում աշխատելով ուղիղ 5 ամիս, 2022 թ փետրվարի 7-ից ազատվել եմ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Շնորհակալ եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ փոխըմբռնման և աջակցության համար, ՊԳԿ կոմիտեի աշխատակազմից՝ դժվարին ու երբեմն չգնահատվող ծանր աշխատանքը կատարելու, չարդարացված քննադատությանն ու թերահավատությանը դիմադրելու ու այս բովանդակալից 5 ամիսների ընթացքում մեր նպատակների իրականացման համար լավագույն ջանքեր ներդնելու համար։ Ամենակարեւորը դա ձեռքբերված մարդկային հարաբերություններն են, որով հարստացած եմ թողնում այս պաշտոնը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում կոմիտեի նախկին նախագահ պարոն Գարիկ Սարգսյանին, ներկայիս նախագահ պարոն Առննակ Ավետիսյանին և ՀՀ ՏԿԵ նախարար պարոն Գնել Սանոսյանին՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, համատեղ, համագործակցված ու հետաքրքիր աշխատանքի համար։

Կոմիտեի իմ գործընկերներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, կայունություն ու առկա մարտահրավերներին դիմակայելու կամք և վճռականություն։

P.S. Կլինեմ կապի մեջ ոչ միայն օգնություն, խորհուրդ և/կամ աջակցություն տրամադրելու, այլ ուղղակի զուտ մարդկային շփումների համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28