Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս և 264 000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք

Օգոստոս 14,2026 20:00 Share

Տեղեկատվություն՝ Պետգույքի կոմիտեին փոխանցված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

 

2026թ․ օգոստոսի 14-ի դրությամբ 2023-2026թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2000 հատ բաժնետոմս և 264 000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, մասնավորապես՝

  • 19 անշարժ գույք ամրացվել են այլ պետական մարմինների, որից 17-ը՝ ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` անտառային ֆոնդի համալրման և պահպանության համար,
  • 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
  • 7-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,
  • 18 գույքի մասով տարբեր պետական մարմինների հետ քննարկվում են հետագա արդյունավետ տնօրինման հարցը։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքին կարելի է ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում և պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում։

Գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել