Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. դպրոցի նախկին տնօրենը գումար է վատնել

Փետրվար 08,2022 23:20

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից գրությամբ ստացվել են Նոյակերտ համայնքի միջնակարգ դպրոցում 2008թ., 2009թ., 2014թ., և 2015թ-ին չարաշահումներ կատարելու վերաբերյալ ստուգողական նյութեր:

Ըստ աղբյուրի, կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Նոյակերտ գյուղի միջն. դպրոցի նախկին տնօրենը տարբեր աշխատակիցների  առանց համապատասխան հիմքերի գումարներ է վճարել, արդյունքում վատնվել է 304.899 դրամ:

Փետրվարի 4-ին Նոյակերտ գյուղի դպրոցի տնօրեն Ե. Վ.-ից ընդունվել է բանավոր հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28