Լրահոս
Օրվա լրահոսը

Դահուկորդուհիները Պեկինում տեղ զբաղեցրին վերջին շարքերում

Փետրվար 10,2022 18:44

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանն Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում այսօր մասնակցեցին 10 կմ դասական ոճով դահուկավազքի մրցմանը: Մեկնարկի ելած 98 մասնակիցների պայքարում Գալստյանը 34:37.5 արդյունքով եզրագիծը հատել է 74-րդը, իսկ Մուրադյանը մրցատարածությունն հաղթահարել է 39:43.4 ժամանակում՝ զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը:

Վաղը Միքայել  Միքայելյանը հանդես կգա 15 կմ դասական ոճով դահուկավազքում, իսկ փետրվարի 12-ին պայքարի մեջ կմտնի գեղասահքի Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը:

Լուսանկարը մրցավայրից Armnoc.am-ին տրամադրել է Ասատուր Եսայանցը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28