Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը նախագահի թեկնածու է առաջարկում

Փետրվար 17,2022 20:00

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Հայաստանում իշխող ուժը պաշտոնում առաջադրել է Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին չբավարարող անձի թեկնածություն։ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ նախագահի թեկնածուն պետք է լինի անաչառ, առաջնորդվի միայն ազգային շահով, մինչդեռ իշխանության ներկայացրած թեկնածուն, նախկին նախագահի կարծիքով, չի համապատասխանում նշված որակներին. «Արդյոք պետք է մարդ առաջադրեինք միայն խորհրդարանի ամբիոնը շահագործելու նպատակով։ Այո, կարող էինք: Բայց ես համոզված եմ, որ դա չպետք է արվեր, քանի որ դա կլիներ բեմադրություն։ Չեմ կարծում, որ այս բեմադրության մեջ մենք պետք է դեկորացիայի դեր կատարեինք»:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը նախագահ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է «Հայաստան» խմբակցության առաքելությունն ԱԺ-ում. «Ձեր խմբակցությունն ի՞նչ է անում ԱԺ-ում։ Դուք ասում եք, որ չեք առաջադրում նախագահի ձեր թեկնածուին, որպեսզի չլեգիտիմացնեք իշխող մեծամասնության թեկնածուին։ Այսինքն՝ հնարավո՞ր է լեգիտիմացնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը։ Հնարավո՞ր է լեգիտիմացնել ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի նշանակումը պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ձեր կարծիքով՝ կարելի՞ է անվերջ քննարկել ընդամենը մեկ օրակարգ՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նշանակումը։ Խոսքը, մասնավորապես, Արթուր Ղազինյանի նշանակման մասին է»:

«Այստեղ իրավիճակն այլ է։ Մենք պետք է մտնեինք մի գործընթաց, որտեղ հաջողությունն անտեսանելի է։ Սա գրեթե անհնար է։ Արդեն կառավարության նիստի ժամանակ վարչապետը շնորհավորեց իրենց առաջադրած թեկնածուին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ առաջարկ հնչեցնելով իշխանությանը. «Եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։ Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով» :

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28