Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում կարծիք կա, որ ուկրաինական հնարավոր պատերազմը ձեռնտու կլինի Էրդողանին

Փետրվար 21,2022 23:45

Օրերս ռուսական պետական «РТР» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում էր հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, սկանդալային դիտարկումներ են արվել։

Հաղորդման ընթացքում Կիսելյովը, պատասխանելով իր իսկ այն հարցին, թե հնարավոր ուկրաինական պատերազմը ում է ձեռնտու լինելու, նշել է մի շարք երկրների նախագահների անուններ և էկրանին ցուցադրել նրանց լուսանկարները։

Թվարկման մեջ ներառվել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Կիսելյովն անդրադառնալով Էրդողանին, հիշեցրել է, որ Թուրքիայի տնտեսական վիճակը գնալով վատանում է:

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Կիսելյովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է։

Աղբյուր`   Ermenihaber.am/Haberler.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28