Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական զինտեխնիկան ներխուժել է Խարկով․ լուրեր կան, որ գազատարն է պայթել

Փետրվար 27,2022 17:01

Այսօր ռուսական ռազմական տեխնիկան ներխուժել է Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը՝ Խարկով։

Reuters.com-ի հաղորդմամբ՝ պայթյուններ են եղել նավթագազային տեղամասերում։ Ըստ նույն աղբյուրի, ռուսական զինված ուժերն այսօր առավոտյան Խարկովում պայթեցրել են գազատարը։

«Ռուսական ռազմական տեխնիկան ներխուժել է Խարկով, այդ թվում՝ քաղաքի կենտրոն։ Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացնում են թշնամուն»,-ասել է Խարկովի շրջանի ղեկավարը։ Նա բնակիչներին կոչ է արել տանից դուրս չգալ։

Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ էլ՝ ուկրաինական գազամատակարարման ընկերությունը չի հաստատում Խարկովում գազատարի վնասման մասին տեղեկությունները։

BBC-ն հրապարակել է կադրեր, թե ինչպես են ռուսական զորքերը մտնում Խարկով, եւ կարճ ժամանակ անց տեղեկություններ հայտնվեցին Խարկովում ընթացող մարտերի մասին։

Ուկրաինական կողմն էլ իր հերթին հայտնում է, որ Խարկովը գտնվում է ուկրաինական վերահսկողության տակ։

Փետրվարի 24-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ռուսական եւ ուկրաինական աղբյուրները հայտնում են երկրի  բազմաթիվ տարածքներում ընթացող մարտերի մասին։

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28