Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում եմ մեր ադրբեջանցի գործընկերներին դադարեցնել այս վարքագիծը․ Էդուարդ Աղաջանյան

Փետրվար 27,2022 23:59

Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի փետրվարի 24-25-ի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա ելույթ է ունեցել Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի գործընկերներ, կարծում եմ` Ադրբեջանից իմ գործընկերոջ ելույթը եւս մեկ անգամ առանց բացառության հաստատեց բոլոր այն փաստարկները, որոնք ես հնչեցրեցի այսօր համատեղ նիստի ժամանակ իմ ելույթի շրջանակում: Սակայն, փորձելով այս երկխոսությունը տեղափոխել ավելի կառուցողական դաշտ՝ ես կցանկանայի ասել հետեւյալը: Ընթացիկ բանավեճը նվիրված է ԵԱՀԿ տարածքում լարվածության աճի ժամանակ միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտության քննրկմանը:

Եվ, իրապես, խորհրդարանականներն ունեն ավելի ճկուն, թափանցիկ եւ անմիջական երկխոսության համար ավելի մեծ ազատություն, քան գործադիր իշխանությունը ներկայացնող մեր գործընկերները: Այս համատեքստում, կարծում եմ, որ խորհրդարանականների դերը կայուն խաղաղության կառուցման ճանապարհին պետք է լինի հասարակությունների եւ մարդկանց մակարդակում: Այն է, այլ գործառույթների շարքում միջխորհրդարանական երկխոսությունը պետք է նպաստի եւ աջակցի հակամարտող երկրների հասարակությունների միջեւ երկխոսության հաստատմանը: Եվ փոխադարձ վստահության ձեւավորման ճանապարհին, առաջին հերթին, կարեւոր է դադարեցնել եւ վերացնել երկու հասարակությունների միջեւ այլատացության եւ ատելության խոսքի ցանկացած դրսեւորում:

Հարգելի գործընկերներ, դժբախտաբար, Ադրբեջանի դեպքում, մինչեւ հասարակության շրջանում առկա խնդիրների դիտարկումը, հարկ է, առաջին հերթին, անդրադառնալ պետական մակարդակով այլատյացության քարոզչությանն ու ատելության խոսքին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված վերոհիշյալ վարքագծի օրինակներ. վերջինս հայերի մասին ասում է. «Նրանք ոչ գիտակցություն ունեն, ոչ բարոյականություն: Նրանք նույնիսկ ուղեղ չունեն», կամ «30 տարիների ընթացքում այս երկիրը եղել է վայրի գազանների ձեռքերում, գիշատիչների ձեռքերում, շնագայլերի ձեռքերում»:

Որոշ մարդիկ կարող են վիճարկել, որ պետական մակարդակով ադրբեջանական այլատյացության գագաթնակետը Բաքվի կենտրոնում, այսպես կոչված «ռազմավարի պուրակն» է, որտեղ, ի թիվս այլ բաների, հայ զինվորների նվաստացուցիչ մանեկենները ցուցադրված էին այցելուներին զվարճացնելու, ժամանցն ապահովելու նպատակով: Ի դեպ, մանեկեններն ավելի ուշ հեռացրին Արդարադատության միջազգային դատարանի կողմից իրականացվող ավելի խիստ միջանկյալ պատժամիջոցներից խուսափելու համար: Այնուհանդերձ, Արդարադատության միջազգային դատարանը կիրառեց միջանկյալ պատժամիջոց, որտեղ այլ պատժամիջոցների հետ մեկտեղ նշեց, որ Ադրբեջանը պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի հայ էթնիկ ծագում կամ քաղաքացիություն ունեցող մարդկանց հանդեպ ռասսայական ատելության եւ խտրականության հրահրումն ուխթանումը կանխելու համար, այդ թվում նաեւ՝ իրենց պաշտոնյաների եւ պետական կառույցների կողմից:

Հարգելի գործընկերներ, խոսելով հասարակությունների միջ երկխոսության դյուրացման հարցում միջխորհրդարանական երկխոսության մեծ նշանակության մասին՝ կարծումեմ, որ մենք առաջնահերթ պետք է վերացնենք պետական մակարդակով այլատացության քարոզչությունը եւ ատելության խոսքը: Հետեւաբար, ես հորդորում եմ մեր ադրբեջանցի գործընկերներին դադարեցնել այս վարքագիծը, եթե, իհարկե, մենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հասնելու մեր ցանկության մեջ ազնիվ ենք: Շնորհակալություն»:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ

    Փետրվարի 24-25-ը մեկնարկել է???????????????????????????????????

    48 ժամ մեկնարկում է??????????????????????????????????

    Ցանկացած մեկնարկ վայրկյաններ է տեւում: Եթե սա ԱԺ-ից ստացված հաղորդագրությունն է, ձեր ձեւակերպումը չի, ապա նշանակում է ԱԺ-ում հայերենին տիրապետող չկա: Իսկ սա ողբերգություն է:

  2. Նարեկ says:

    ԱՌԱՎՈՏ ջան

    Դուք եք որոշում ձեր աշխատաոճը: Ես կարող եմ միայն մեկնաբանություն գրել կամ առաջարկել: Առաջարկում եմ այս նյութի տակ ձեր անունից հետգրությամբ փաստեք, որ ԱԺ լրատվական ծառայությունում չեն տիրապետում հայերենին:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28