Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանցիները ցանկանում են ռազմական ծախսերի ավելացում․ հարցվածների 96%-ը սա համարում է անհրաժեշտություն»

Մարտ 03,2022 16:47 Share

Անվտանգային ռադար 2022

Հայաստան

«Անվտանգային ռադար 2022»-ը Ֆրիդրիխ-Էբերտ-հիմնադրամի Եվրոպայում համագործակցության ու խաղաղության տարածաշրջանային գրասենյակի  2-րդ հրատարակությունն է, որը ուսումնասիրում է ԵԱՀԿ տարածաշրջանում 14 երկրների հանրային կարծիքը։ Ռադարը կենտրոնանում է Եվրոպայում խաղաղության հաստատման գործընթացի առաջ կանգնած գլխավոր խոչընդոտների վրա և առաջ քաշում մի շարք առաջարկություններ՝ ուղղված դրանց հաղթահարմանը։ Այս տարվա հետազոտությունը պարզորոշ կերպով ցուցադրում է, որ ժողովուրդների ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել խաղաղությունն և համագործակցությունը որպես քաղաքական առաջնահերթություններ։ Այն նաև մատնանշում է, որ պրագմատիզմը ներկա փակուղուց դուրս գալու ուղին է։ Ռադարը արձանագրում է, որ եվրոպական անվտանգության մասին բանավեճերը պետք է տեղի ունենան գոյություն ունեցող շրջանակների հիման վրա։

Հարցումն անցկացվել է 2021 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հայաստանում հարցմանը մասնակցել են 1500 մարդ։

Հիմնական արդյունքներ

Ժողովուրդների ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել խաղաղությունն և համագործակցությունը որպես քաղաքական առաջնահերթություններ։ Քաղաքական որոշում կայացնողները պետք է հանդես գան կայունությանը միտված գաղափարներով ու նախաձեռնություններով։ Իրավիճակը Եվրոպայում բավական ծանր է և խճճված, սակայն այդ հանգամանքը չպետք է մղի անգործության կամ ֆատալիզմի։ Առաջընթացի ճանապարհին կան լուրջ «գայթակղության քարեր» և կարծես Հերակլեսյան սխրագործություններ են անհրաժեշտ դրանք հաղթահարելու համար, սակայն հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները գիտակցում են առկա դժվարություններն ու երկընտրանքները։

Պրագմատիզմը ներկա փակուղուց դուրս գալու ուղին է։ Նման մոտեցումը կարող է հիմնվել տարատեսակ գործիքների վրա՝ խուսափելով այլընտրանքները բացառող մտածելակերպից։ Հանրությունը չի տեսնում հակադրություն շահերի և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականությունների միջև։ Ինչ վերաբերում է հասանելի գործիքներին՝ ընդունելի են ռազմական, տնտեսական և դիվանագիտական միջոցները, որտեղ դիվանագիտության հանդեպ նախապատվությունը պարզորեն գերազանցում է ռազմական կամ պատժամիջոցային գործիքներին տրվող հավանությանը։ Ըստ հարցման՝ գաղափարախոսությունները կամ արժեքները չեն դիտարկվում որպես երկխոսության և բանակցությունների խոչընդոտ։ Ճնշող մեծամասնությունը կողմ է այլ պետությունների հետ համագործակցությանը՝ անգամ եթե նրանք չեն կիսում նույն արժեքային համակարգը։ Հանրային այս պրագմատիզմը մանևրելու հնարավորություն է տալիս կառավարություններին և թույլ տալիս խիզախորեն գործել ի շահ համագործակցային անվտանգության։

Եվրոպական անվտանգության մասին բանավեճերը պետք է տեղի ունենան գոյություն ունեցող շրջանակների հիման վրա։ Անվտանգային ռադար 2022-ը տրամադրում է հանրային աջակցության մի քանի ցուցիչներ հօգուտ լուրջ բանակցությունների՝ ուղղված եվրոպական անվտանգության վերանայմանը բազմակողմ ինստիտուտների միջոցով։ Հարցվողները պատրաստ են համագործակցել՝ գիտակցելով իրենց պատկանելիությունը Եվրոպային և իրենց երկրների միջև առկա փոխկախվածությունները։ Բազմակողմ ինստիտուտները դիտվում են դրական լույսի ներքո և դեռևս վայլում են վստահության բարձր մակարդակ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին։

Հայաստանին առնչվող հիմնական արդյունքներ․

Հարցվածների մոտ 85%-ը համաձայն է (իսկ նրանցից 73%` խիստ), որ հարևան երկրների մասեր պատկանում են Հայաստանին՝ ամենաբարձր ցուցանիշը հարցված երկրների շրջանում։

Հայաստանցիների 71%-ը խստորեն համաձայն է այն մտքի հետ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ներկայացնի պետության սեփական շահը առանց սահմանափակումների։

51%-ը անհանգստացած է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղիղ բախումը հավանական է, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հարցված երկրների շրջանում։

Հայաստանցիները ցանկանում են ռազմական ծախսերի ավելացում․ հարցվածների 96%-ը սա համարում է անհրաժեշտություն։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031