Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կամրապնդվեն

Մարտ 06,2022 16:44

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30- ամյակի կապակցությամբ:

Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ հայ-սիրիական հարաբերությունները խարսխված են միմյանց նկատմամբ հարգանքի ու վստահության ամուր հիմքերի վրա, ինչը բազմիցս արտահայտվել է դժվարին իրավիճակներում երկու ժողովուրդների և պետությունների՝ միմյանց նկատմամբ ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությամբ։ Նախարարը նաև ընդգծել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև։

ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել առ այն, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն։

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը, հղելով իր ջերմագին շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում ունեցել են շարունակական զարգացում։ Սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնել առավել խորացնել հայ-սիրիական հարաբերությունները և ամրապնդել պատմական կապերն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների և երկրների։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031