Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի աշխատակազմի մեքենան՝ Լուսաշողի դպրոցին

Մարտ 17,2022 12:57

Կառավարությունն այսօր որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված՝ պետական սեփականություն հանդիսացող 2003 թվականի արտադրության «ԳԱԶ 322132» մակնիշի ավտոմեքենան հետ վերցնել եւ սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի միջնակարգ դպրոցին:

Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ խնդիրը կառավարության ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետը, նշելով, որ  մարզի լեռնային գոտում գտնվող Վարդաշատ եւ Ուրցալանջ համայնքներում հանրակրթական դպրոցներ չեն գործում, եւ նշյալ համայնքների դպրոցահասակ երեխաները ստիպված են 3-ից 7 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Զանգակատան եւ Լուսաշողի միջնակարգ դպրոցները հաճախել, ուստի փոխադրամիջոցի խնդիր կա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031