Լրահոս
Օրվա լրահոսը

Թող գնան Կիրանց, տեսնեն՝ մարդիկ ինչ սարսափազդու պայմաններում են ապրում. Փաշինյան

Օգոստոս 27,2026 12:24 Share

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ Երևանում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում և Իջևանում նախատեսված տոնական միջոցառումների համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1 մլրդ 326 մլն 969,8 հազար դրամ։

ԿԳՄՍ նախարարության նախագծի համաձայն` ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։

Համերգին նախատեսվում է Թաթա Սիմոնյանի, Արման Հովհաննիսյանի, Իվետա Մուկուչյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Գևորգ Հակոբյանի, Արամ MP3-ի, «Կարեն-Սևակ Բենդ»-ի և այլ կատարողների մասնակցությունը։ Կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց, որ տոնակատարությունները լավ առիթ են, որպեսզի երևանցիները գնան մարզեր։ Ըստ նրա՝ այս տոնակատարությունն էլ լրացուցիչ խթան է լինելու, որ մարդիկ այցելեն, օրինակ, Կապան։

 

«Նաև նկատի ունենալով, որ այսօր այդքան խոսվում է Կապանի ճանապարհի և այլնի մասին, թե ինչ սարսափազդու պայմաններում են ապրում մի շարք բնակավայրերի բնակիչներ։ Թող գնան Իջևան, հետո՝ Կիրանց, տեսնեն՝ մարդիկ ինչ սարսափազդու պայմաններում են ապրում այնտեղ, սարսափազդո՞ւ է, թե՞ սարսափազդու չէ։ Գնան Վանաձոր, Գյումրի և այդպես շարունակ։ Դա շատ կարևոր է պետություն լինելու զգացողության համար»։

Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի հեռուստատեսային կոնտենտը Հայաստան ցույց չի տալիս. «Մեր կոնտենտում ավելի շատ կա Վանը, Մուշը, քան Հայաստանի Հանրապետությունը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Կիրանցից լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31