Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կայքը կրկին հակահայկական և հակաիրանական նյութ է հրապարակել

Մարտ 29,2022 21:45

Թուրքական ազգայնական «Türkiye gazetesi» լրատվական կայքը հակահայկական և հակաիրանական շեշտադրումներով հերթական նյութն է հրապարակել: «Հայերի աջակիցը, Իսրայելի պահապանը՝ Իրան» վերնագրով հրապարակման կենտրոնում կրկին  Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»  հարող տելեգրամյան ալիքներից մեկի գրառումն է եղել, որը թուրքական կայքն Իրանի կողմից սպառնալիք է որակել: Հիշեցնենք, որ գրառման մեջ նշվել էր, որ Իրանի զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում:

Այս անգամ թուրքական կայքը որպես պատասխան ներկայացրել է «Հզբոլլահի» նախկին առաջնորդ հակաիրանական հայացքներով հայտնի Սուբհի ալ-Թուֆեյլիի տեսակետը Իրանի քաղաքականության վերաբերյալ:

Ըստ ալ-Թուֆեյլիի՝ Իրանի գործողությունները միտված են պառակտելու իսլամական աշխարհը: Նրա պնդմամբ՝ Իրանի հիմնական նպատակը պարսկական ազգայնականությունն է, իսկ շիականությունն ընդամենը գործիք է ոչ իրանական ազգերին վերահսկելու համար:

Նա նաև անդրադարձել է Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշմանը՝ մեղադրական շեշտադրումներով նշելով, որ առաջին պատերազմի ընթացքում Իրանը գործել է  ոչ թե պատմական և կրոնական ընդհանրություններից ելնելով, այլ միայն սեփական շահերից դրդված, քանի որ Թուրքիայի և «թյուրքական աշխարհի» միջև ուղիղ կապի հաստատումը համարել է սպառնալիք Իրանի շահերին:

Հիշեցնենք, որ նույն կայքը նախօրեին հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող մեկ այլ նյութ էր հրապարակել՝ անդրադառնալով վերոնշյալ տելեգրամյան ալիքի գրառմանը:

Թուրքական կայքը Իրանին «մեղադրել» էր Հայաստանին աջակցելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031