Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգաս, խափանման միջոցդ կփոխեմ». դատավորը՝ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանին

Ապրիլ 05,2022 11:56

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Սասնա ծռեր» -ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը։
Նիստին ներկա չէին տուժողները, դատախազները, ամբաստանյալներ Վարդգես Գևորգյանը, Արթուր Մելքոնյանը, Գառնիկ Հովակիմյանը:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց՝ դատախազները դատարանին զգուշացրել են՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չեն կարող ներկա գտնվել նիստին, իսկ Վարդգես Գևորգյանի բացակայության հետ կապված հեռախոսազանգով զորամասի հրամանատարն է զգուշացրել, որ սահմանում լարված իրավիճակի պատճառով հնարավոր չի ապահովել Վարդգես Գևորգյանի մասնակցությունը դատական նիստին: Արթուր Մելքոնյանն էլ գտնվում է հիվանդանոցում:

Նախագահող դատավորն ասաց՝ ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի ու նշեց, որ նա արդեն մի քանի դատական նիստի չի ներկայանում, ուստի հաջորդ դատական նիստին նրա խափանման միջոցի հարց կբարձրացվի:

Դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 12.00-ին:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը դատական նիստերի դահլիճից կես կատակ-կես լուրջ հարցրեց՝ մենք է՞լ կարող ենք զանգել, տեղյակ պահել ու չգալ: Դատավորը պատասխանեց. «Չգաս, խափանման միջոցդ կփոխեմ: Չէ, հենց դու չես կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930