Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Միայն ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիր ունեցող ընդդիմությունն իրավունք ունի խոսել ժողովրդի հետ. Անի Խաչատրյան. «Ա1+»

Ապրիլ 05,2022 23:55

Վստահաբար՝ ձախողված հանրահավաք էր: «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ «Ազատության» հրապարակում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած հանրահավաքին, նման կերպ արձագանքեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Այդքան տարփողելուց ու գովազդելուց հետո անգամ՝ «Ազատության » հրապարակը չլցնելը շրջանցենք, անցել են զգայացունց ու հուզական ելույթների ժամանակները: Այդպես էլ ոչ մի ճանապարհային քարտեզ չառաջադրվեց, հազիվ թե Ֆրանսիայի հրապարակը մեկ ժամով «գրավելը» հարց է լուծելու: «Նիկոլ, հեռացիր»-ն էլ նույն ուժերի՝ 2020-ից սկսված ու ոչնչով չավարտված հանրահավաքների, երթերի, գիշերակացների կարգախոսն է, որ կորցրել է արդիականությունը»,- հավելեց Անի Խաչատրյանը, շեշտադրելով՝ Դե ֆակտո՝ խորհրդարանական ընդդիմությունը ոչ ասելիք ունի, ոչ անելիք:

Ըստ Անի Խաչատրյանի, հենց այդ փաստը քողարկելու համար ընդդիմությունը փորձում է ստեղծել « գործունեության» տպավորություն: «Միայն ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ ծրագիր ունեցող ընդդիմությունը, իրավունք ունի այսօր խոսել ժողովրդի հետ»,- եզրափակելով խոսքն ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հանրահավաք էին կազմակերպել «Ազատության » հրապարակում՝ գործող իշխանությանը հեռացնելու նպատակով: Հանրահավաքին մասնակցում էր նաև հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930