Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Բալայան. Պատասխանատուներին պատժելուն ուղղված միջազգային հանրության քայլերի բացակայությունը բերում է նոր հանցագործությունների

Ապրիլ 06,2022 10:40

Ապրիլի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի Մշակույթի և արդարադատության նախարար Սամ Թենսոնի հետ։

Հանդիպմանը քննարկում տեղի ունեցավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում համատեղ մշակութային ձեռնարկների կազմակերպման շուրջ։

Դեսպանը Բալայանը նախարար Թենսոնին ներկայացրեց Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգային գործողությունները՝ ընդգծելով, որ պատասխանատուներին պատժելուն ուղղված միջազգային հանրության քայլերի բացակայությունը բերում է նոր հանցագործությունների։

Տ. Բալայանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց, 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ տեղի ունեցած հարյուրավոր ռազմական հանցագործությունների և դրանց իրականացնողների անպատժելիության վրա։

Լյուքսեմբուրգ այցելության ժամանակ դեսպան Բալայանը հանդիպումներ ունեցավ նաև երկրի խորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։

Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930