Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի կարող լինել որևէ վերպետական և վերազգային միավորի և կազմակերպության անդամ, որը կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը. «Ազատ Հայաստան»

Ապրիլ 18,2022 21:40

Հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով ՝

Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերափոխումների մտահոգիչ միտումները և դրանցում Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման հրամայականները

Ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական  բարդ իրավիճակում հայաստանյան մի շարք ուժերի կողմից  ներհայաստանյան քաղաքական կյանքի նպատակային և դիտավորյալ ապակայունացման ոչ կառուցոxական գործողությունները

Այդ ուժերի կողմից Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու նպատակային քայլերը և դիրքորոշումը

«Ազատ Հայաստան» նախաձեռնությունը նախաձեռնում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պաշտպանությամբ և ամրապնդմամբ շահագրգիռ քաղաքական, հասարակական ուժերի ու անհատների համախմբման և նոր քաղաքական, հանրային պլատֆորմի ձևավորման գործընթաց՝ հետևյալ օրակարգային և հրատապ հարցերի ու հիմնադրույթների շուրջ.

Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և սակարկության ենթակա չէ

Հայաստանը չի կարող լինել որևէ վերպետական և վերազգային միավորի և կազմակերպության անդամ, որը կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը՝ հանգեցնելով, ընդհուպ, դրանց կորստին

Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գրավականը իրական ժողովրդավարության հաստատումն է, որտեղ գերակա են մարդու իրավունքներն ու սոցիալական արդարությունը

Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա արցախահայության  ինքնորոշման իրավունքի հիմքով՝ Արցախի ազգաբնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հստակ երաշխիքների ամրագրմամբ

Հայաստանի Հանրապետությունը պետք է կարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ելնելով իր ազգային և պետական շահերի հիմնարար սկզբունքներից ու աշխարհաքաղաքական արդի զարգացումների հրամայականից

Հարևանների հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում (այդ թվում, արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում) չի կարող ենթադրել և/կամ հանգեցնել ՀՀ սուվերեն տարածքի և/կամ դրա մի հատվածի կորստի կամ դրանց նկատմամբ ՀՀ սուվերեն իրավունքի վերացման և/կամ սահմանափակման

Պետք է տրվեն հստակ քաղաքական գնահատականներ այն քաղաքական ուժերին և նրանց սպասարկող կազմակերպություններին ու անհատներին, որոնք վերջին քսան տարիներին ղեկավարել են Հայաստանը և, ըստ էության, ձախողել պետությունը՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում և այսօր կրկին ցանկանում են իշխանության գալ՝ ձգտելով ռևանշի

Հարգելի՛ գործընկերներ,

Վերը նշված հիմնադրույթների և հիմնախնդիրների շուրջ քաղաքական-հասարակական համախմբում ապահովելու և Հայաստանի ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը սկսում է հանդիպում-քննարկումների շարք  նշված օրակարգային հիմնադրույթները և մոտեցումները կիսող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպաստելով նաև վերը նշված հիմնադրույթների ու մարտահրավերների հաղթահարման և օրակարգային հարցերի լուծման շուրջ քաղաքական, հասարակական և հանրային նոր պլատֆորմի ձևավորմանը:

(Նշված օրակարգային հիմնադրույթները քննարկումների արդյունքում կարող են լրացվել և լրամշակվել)

«Ազատ Հայաստան»  նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930