Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունոտ ձեռքերով շապիկներ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 26,2022 16:08

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Շառլ Ազնավուրի հրապարակից երթով շարժվեցին դեպի դատախազության շենք։ Մեկ պտույտ կատարեցին Հանրապետության հրապարակում՝ հասնելով կառավարության շենքի մոտ, վանկարկում էին «Մարդասպա՛ն, մարդասպա՛ն»։

Զոհված տղաներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, սպիտակ շապիկներ դրեց կառավարության շենքի մոտ, որոնց վրա արյունոտ ձեռքեր էին։ «Չես մարսելու մեր երեխաների արյունը, պատասխան ես տալու»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Անահիտ Մանասյանը։

Կառավարության շենքը երեք շարքով շարված ոստիկաններն էին պահպանում։

Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր հավաք էին նախաձեռնել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930