Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակաբար ենթարկվել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի, ինչպես նաեւ ատելության խոսքի եւ այլատյաց հռետորաբանության տեսքով իրենց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` երկրի նախագահի կողմից. Էդուարդ Աղաջանյան

Ապրիլ 29,2022 20:40

Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Նա ելույթում մասնավորապես ասել է.

«Շնորհակալություն, պարո’ն նախագահ,

ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին զեկույցի հիմքում ընկած համապարփակ հետազոտության համար: Ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ եզրակացության մեջ նշված կետերի եւ պնդումների մեծ մասի հետ: Հարկ է նշել, սակայն, որ զեկույցն անդրադառնում է խնդրին` հիմնականում այն դիտարկելով 2 տեսանկյունից`

  1. Երկարաժամկետ դիտանկյուն
  2. Հետքովիդային դիտանկյուն:

Առաջին դեպքում եվրոպական երկրներում ժողովրդավարության հետընթացի պատճառները վերլուծելիս հեղինակը վկայակոչում է այն պնդումները, համաձայն որոնց` այս գործընթացը կրում է սողացող բնույթ, որը չի կարող պարզապես տեղի ունենալ մի գիշերում. այն աստիճանական գործընթաց է` միջինը 40 տարի տեւողությամբ:

Երկրորդ դեպքում զեկույցը կենտրոնանում է ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտության վրա` հատկապես COVID-19 համավարակի եւ դրա հետեւանքների պայմաններում` հաճախ հղում անելով այս թեմայի վերաբերյալ նախկին բանաձեւին, ինչպիսին է «Ժողովրդավարություն, որը դիմակայում է COVID-19 համաճարակին»: Եվ ընդհանուր առմամբ, եթե խնդրին անդրադառնանք վերը նշված տեսակետներից, զեկույցին ավելացնելու քիչ բան կլինի: Եվ, ամենայն հավանականությամբ, եթե Հայաստանը լիներ հետազոտվող նմուշի մի մասը, ապա այն պետք է արտառոց լինի հետեւյալ համատեքստում.

Հայաստանն ընտրել է իրական ժողովրդավարության ուղին, երբ 2018թ. մայիսին տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը: Եվ այդ ժամանակից ի վեր այդ ժողովրդավարությանը սպառնացող 2 հիմնական վտանգ է եղել.

– Օլիգարխիկ համակարգը, որն այդ ժամանակվանից փորձում է վերադառնալ իշխանության,

– Արտաքին սպառնալիքներ, այն է` իրավիճակը հարեւան երկրների ագրեսիան Հայաստանի նկատմամբ:

Ցավոք, զեկույցը չի անդրադառնում առաջին կետի մարտահրավերին, որին բախվում է հայկական ժողովրդավարությունը: Զեկույցում ընդգծվում է այնպիսի խնդիրների դեմ պայքարի կարեւորությունը, ինչպիսիք են լրատվամիջոցների նկատմամբ չափազանց մեծ վերահսկողությունը, ատելության խոսքը քաղաքականության մեջ, խորքային պետության եւ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունը, որոնք բոլորը իշխող վերնախավի ձեռքում գտնվող գործիքներ են:

Սակայն ամբողջությամբ անտեսվում են այն իրավիճակները, երբ ընդդիմությունը ոչ միայն տիրապետում է նշված գործիքների ազդեցությանը, այլեւ դրանք պարբերաբար գործի է դնում: Եւ սա, տիկնայք եւ պարոնայք, Հայաստանում առկա իրավիճակն է, որը նույնպես պետք է դիտարկել եւ ուսումնասիրել: Քանի որ պատահում է, երբ երկիրը պահպանում է բոլոր այն չափանիշները, որոնք բավականին մանրամասն նշված են զեկույցում, լինելով ավտորիտարիզմից դեպի լիարժեք ժողովրդավարություն անցումային ժամանակաշրջանում` համակարգը շատ դանդաղ է արձագանքում, ինչն իր հերթին հանգեցնում է չարդարացված սպասումների, ինչպես նաեւ կասկածի տակ է դնում ժողովրդավարությունը որպես կենսունակ համակարգ: Կարծում եմ, սա հետաքրքիր դեպքի ուսումնասիրություն կարող է լինել հետագա հետազոտության համար:

Արդարացիորեն, զեկույցում ասվում է, որ Եվրոպական խորհրդի անդամ պետությունների համար սա ոչ միայն պատասխանատվություն է, որը իշխանությունները կրում են իրենց քաղաքացիների նկատմամբ, այլ նաեւ այն պատասխանատվությունը, որը յուրաքանչյուր անդամ պետություն ունի բոլոր մյուս անդամ պետությունների նկատմամբ, քանի որ միայն իրական ժողովրդավարությունը կարող է ապահովել «խաղաղության ձգտումը, որը հիմնված է արդարության եւ միջազգային համագործակցության վրա», ինչպես ամրագրված է Կազմակերպության կանոնադրությամբ: Այն նաեւ տրամադրում է վիճակագրական տվյալներ ատելության խոսքի, այլատյացության աճի եւ այն մասին, թե ինչպես է դա գործնականում ազդում ժողովրդավարության վրա: Ցավոք, վերջին շրջանում Հայաստանը շարունակաբար ենթարկվել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի, ինչպես նաեւ ատելության խոսքի եւ այլատյաց հռետորաբանության տեսքով իրենց բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` երկրի նախագահի կողմից:

Տիկնայք եւ պարոնայք, վերջին մի քանի օրերին Ադրբեջանի մեր գործընկերները խոսում էին խաղաղության կառուցման կարեւորության եւ այդ բանակցություններում ներգրավվելու իրենց պատրաստակամության մասին, ինչը կրկնել են հայ պաշտոնյաները բոլոր մակարդակներով: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ գործնականում իրական խաղաղության հաստատումը նախ եւ առաջ պահանջում է իրողությունների եւ դրանից բխող հետագա քաղաքական հետեւանքների ընդունումը:

Եզրափակելով` ես կցանկանայի վերահաստատել զեկույցի վերաբերյալ իմ հավանությունը` միաժամանակ ընդգծելով նման կարեւոր եւ ընդգրկուն խնդրի լուծման համապարփակ ուսումնասիրության կիրառման անհրաժեշտությունը»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930