Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին խաբող իշխանությունը ծափահարում է ինչի՞ համար․ դուք ի՞նչ ուրախանալու բան ունեք»․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին

Մայիս 04,2022 23:23

«Այն իշխանությունը, որը խաբում է ժողովրդին, որն անկեղծ չէ ժողովրդի հետ, որն, ունենալով հազարավոր զոհեր, կորուստներ, դժբախտություն, ազգային ժողովի դահլիճում ծափահարում է, ծափահարում է  ինչի՞ համար․ դուք ի՞նչ ուրախանալու բան ունեք»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների պահվածքին։

Նա վստահեցրեց՝ այս իշխանությունը չի մնալու, հեռանալու, գնալու է։ Հետո էլ, նայելով եղանակին, ասաց․«Մեր պայքարից արդեն անձրևն էլ է թուլանում, ամպերն էլ են գնալու, ամպերը հեչ, գնալու է Նիկոլը»։

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Նրանք միասին ձեռքերը վեր պարզած վանկարկում էին հանրահավաքի կարգախոսները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031