Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը՝ վաղվա բողոքի գործողությունների մասին

Մայիս 05,2022 22:03 Share

«Վաղը ժամը 12։00-ից Ֆրանսիայի հրապարակից չորս ուղղություններով ամբողջ մայրաքաղաքը պետք է պարալիզացնենք»,-քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղեկացնելով վաղվա բողոքի գործողությունների մասին՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ վաղն առավոտյան բողոքի գործողություններ չեն լինի։ Ժամը 12։00-ից հետո իրականացվելիք բողոքի գործողությունների մասին խոսելով, ասաց․ «Անհնազանդության երթերը պիտի լինեն շատ, որպեսզի ոստիկանության ուժերը հնարավորություն չունենան մեր հայրենակիցներին բերման ենթարկելու։ Վաղը ժամը 12։00-ին հավաքվելու ենք այս հրապարակում, բաժանվելու ենք չորս մասի և մայրաքաղաքի մեծ մասն ամբողջությամբ պարալիզացնելու ենք»։ Անդրադառնալով ժողովրդի այն անհանգստություններին, թե ի վերջո ե՞րբ են այս իշխանությանը քշելու, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ժողովուրդ, ճիշտ պահին, ճիշտ ժամանակին անելու ենք, երբ ամբողջ իրադրությունը վերցնենք մեր տրամադրության տակ։ Եթե մեր թիվն ավելացնենք և ամբողջ իրադրությունը լիարժեք վերցնենք մեր տրամադրության տակ, հաշված ժամերի ընթացքում իշխանությունն անցնելու է ժողովրդին»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են ներգրավվել բողոքի գործողություններում, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ կարող են իրենց տվյալները թողնել վրաններում, որպեսզի իրենց հետ կապ հաստատեն։

Իշխան Սաղաթելյանը նաև կարծիք հայտնեց, թե ժամանակն է՝ այսքանով մի մարզ գնալու, ուստի հայտնեց, որ շաբաթ օրն ավտոերթով կգնան մեր գեղեցիկ քաղաքներից մեկը՝ մեր մարզային բնակչության կողքին լինելու, ակտիվացնելու և միասին Երևան գալու։

Նա կարևորեց՝ մեզ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր մակարդակ․ «Պետք է առաջիկա օրերին մեր թիվն ավելացնենք, հասնենք նրան, որ ոստիկանական ու ուժային կառույցներում այլևս չկարողանան ժողովրդի ցասումը կասեցնել։ Նիկոլը իշխանությունից կհեռանա այն պահին, երբ ուժային կառույցները զեկուցեն, որ այլևս իր իշխանությունը պահել չեն կարող․ ուժերը չեն բավարարում, ժողովուրդն այնքան շատ ու անհնազանդ գործողություններ է անում, որ այլևս կասեցնել հնարավոր չէ։ Այդ օրը մոտ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031