Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞ւմ էին  բերման ենթարկել Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյաներից

Մայիս 06,2022 23:20

Մայիսի 6-ին «Ազատ Սիսիանցիներ» ֆեյսբուքյան էջը տեղեկություն էր տարածել, որ Ազգային անվտանգության  ծառայության աշխատակիցները Սիսիանի համայնքապետարանում են, եւ կան բերման ենթարկվածներ։  Ըստ մեր աղբյուրների` բերման են ենթարկվել քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող եւ կազմակերպման բաժինների պետերը, նաեւ համայնքապետարանի իրավախորհրդատուն։ Վերջին երկուսը կանայք են, նրանք ազատ են արձակվել։

Aravot.am-ի տեղեկություններով՝ Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյանները բերման են ենթարկվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է համայնքի տարածքում հայտարարված մրցույթների հետ։

Ըստ Սիսիանում շրջանառվող լուրերի՝ բերման ենթարկված  քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը այս տարվա աշնանը կայանալիք  Սիսիանի ավագանու համամասնական ընտրություններում գլխավորելու է ընդդիմության միասնական ցուցակը։

Հիշեցնենք, որ Սիսիանի նախկին համայնքապետը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն էր։ Սիսիան համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատարն էլ Արմեն Հակոբջանյանն է, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի բարեկամն է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031