Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ես լինեի բողոքի ցույցերը նախաձեռնող ու կազմակերպող, ապա փողոց հրավիրված մարդիկ եթե մարդ ծեծեին, ինքս տվյալ անձանց բարոյապես կնախատեի. Վիլեն Գաբրիելյան

Մայիս 10,2022 10:44 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Եկել եմ ասեմ, որ եթե ես լինեի բողոքի ակցիաները նախաձեռնող ու կազմակերպող, ապա փողոց հրավիրված մարդիկ (որոնց համար ես փաստացի պատասխանատվություն եմ կրում, որովհետև իմ հրավերին են արձագանքել) մարդ ծեծեին, ապա նախ առաջինը՝ դա ի սկզբանե բացառված կլիներ, երկրորդը՝ եթե անգամ տեղի ունենար, ապա նախ ինքս տվյալ անձանց բարոյապես կնախատեի, երրորդը՝ ինքս կգնայի տուժողների մոտ ներողություն հայցեի, չորրորդը՝ հրապարակային ներողություն կխնդրեի և կդատապարտեի բռնության ցանկացած դրսևորում, հինգերորդն էլ՝ ոստիկանությանն էլ կոչ կանեի խստագույնս պատժել նման ցանկացած դրսևորում, քանի որ դա մեր պայքարի հետ աղերս չի կարող ունենալ:

Սակայն, քանի որ ես չեմ, չեմ ասում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: