Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները օնլայն հանրահավաք են անում «լայվերի» միջոցով

Մայիս 12,2022 21:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաներ, էսօր մեր ծրագրում որոշ փոփոխություններ եղան, բայց վաղը 16:00-ին եկեք Ֆրանսիայի հրապարակ միասին կարեւոր գործ կա անելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:  Նա ասաց, որ հետքայլ չի լինելու:

Թեեւ ընդդիմության հանրահավաքն արդեն ավարտվել է, սակայն 100-ավոր քաղաքացիներ շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում, հիմա էլ օնլայն հանրահավաք են անում: Դիմադրության շարժման անդամները հայտարարել են, որ ամեն օր 20:30-ից սկսած օնլայն հանրահավաք են անելու: Ըստ նրանց, այդ գործողության նպատակն է սոցցանցերում  ուղիղ միացումներով ցույց տալ, որ ոչ թե 2000 կամ 3000 մարդ է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, այլ ավելի շատ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: