Լրահոս
Օրվա լրահոսը

«Գժանոց ա, արա՛, էս ովքե՞ր են սրանք». Արծվիկ Մինասյանին, շորը պատռելով, փորձեցին բերման ենթարկել, հետո դուրս նետեցին ոստիկանական գազելից

Մայիս 18,2022 13:07

Անհնազանդության գործողությունները շարունակվում են:

Կեսօրին մոտ ոստիկանները օպերայի հատվածից քաշքշում էին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանիին: Մեկ տասնյակից ավելի կարմիր բերետավորներ պատգամավորին ուզում էին բերման ենթարկել բռնի ուժով ու բղավում էին, թե՝ «խփի՛, խփի՛»: Արծվիկ Մինասյանը ժիլետը քշել էր գլխին՝ պաշտպանվելու համար:

Սկզբում նրան մի կերպ նստեցրին ոստիկանական մի մեքենա, այնուհետեւ, վերնաշապիկը պատռելով, քաշելով, տեղափոխեցին ոստիկանական գազել: Քիչ անց, հավանաբար հասկանալով, որ պատգամավորի են բերման ենթարկում, գազելից նույնպես հրելով դուրս նետեցին՝ գցելով գետնին: Արծվիկ Մինասյանը բարկացած ու շոկի մեջ էր, կորցրել էր ակնոցը. «Գժանոց ա, արա՛, էս ովքե՞ր են սրանք»,- ասում էր նա:

Ոստիկաններից մեկը նրան ասաց. «Պարոն Մինասյան, հեսա կբերեն ակնոցներդ»: Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց. «Տեսա՞ք ինչ էր անում, ոնց այն քաղաքացուն տվեց, ուշքը գնաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031