Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ ջուր էին խմում, արա՛, խեղդում ես». Աշոտյանին բերման ենթարկեցին Կասկադի մոտից

Մայիս 18,2022 12:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջնորդությամբ  ցուցարարների մի խումբ իրազեկման գործողություններ էր իրականացնում կենտրոնում: Աշոտյանը սիթի-տուր էր նախաձեռնել: Կասկադի մոտ կուտակված էր ոստիկանական մի ամբողջ ստորաբաժանում, այնտեղ հասնելով՝ Աշոտյանը ցուցարարներին հորդորեց խմբից չպոկվել, որովհետեւ կարող են երկվա ձեռագրով մարդ առեւանգել:

Տեսնելով, որ կարմիր բերետավորները մոտենում են իրենց, Աշոտյանը գիդի տոնով առաջարկեց ցուցարարներին մոտակա ցայտաղբյուրից ջուր խմել ու շարունակել տուրը: Սակայն ոստիկանները միանգամից սկսեցին բերման ենթարկելու գործողություններ: Աշոտյանը բղավում էր. «Երեկ չթողեցին ցեղասպանության հուշահամալիրի մոտ ծաղիկ դնել, այսօր ստոր ձեւի…»: Նա չհասցրեց խոսքն ավարտել, ոստիկանները բռնեցին: Աշոտյանը գոռում էր. «Մարդիկ ջուր էին խմում, արա՛, խեղդում ես»:

Աշոտյանին բերման ենթարկեցին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկեց ոստիկաններին՝ իրեն էլ տանեն, վերջիններս ձեռնպահ մնացին: Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ լկտիություն է կատարվում. «Օրը ցերեկով Վահեղազարյանականները մարդկանց մայթերից հավաքում են՝ առանց ժամանակ տալու: Ոստիկանությունը, ինչքան հնարավորություն ունի, օրենքը խախտում է, իսկ սրան ծառայող ոստիկանները սրա համար պատասխան են տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031