Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ովքեր գործում են ժողովրդի դեմ, նկարները հատ-հատ գամելու ենք ամոթի պատին». Իշխան Սաղաթելյան

Մայիս 19,2022 21:12

«Արդեն երկու օր է, որ այս տարածքում ունենք ամոթի պատ, բոլոր այն պաշտոնյաները, ծառայողները, որոնք գործում են ժողովրդի դեմ, ծառայում են անձերի, այլ ոչ թե պետությանը, իրենց նկարները հատ-հատ գամելու ենք ամոթի պատին, որ ժողովուրդը միշտ հիշի, հիշեն իր ընտանիքի անդամները, հարազատները, հարեւանները»,-Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Երեկվանից ինձ մոտեցան տարբեր քաղաքացիներ եւ փաստաբաններ, առաջարկեցին որ ամոթի պատում տեղ գտնեն նաեւ այն դատավորների անունները, որոնք կատարելով այս իշխանության ապօրինի հրահանգները՝ մարդկանց տանում են ապօրինի կալանքի: Դատական համակարգում  կան նաեւ արժանապատիվ դատավորներ, որոնք ծառայում են պետությանը, նրանք տեղի չեն տալիս ոչ ընդդիմության, ոչ իշխանության, ոչ հանրային որեւէ պահանջի: Նրանք կատարում են օրենքով իրենց լիազորությունները: Չնայած այս իշխանությունների բոլոր ճնշումներին՝ իրենք հավատարիմ են մնում օրենքին, Սահմանադրությանը եւ  արժանապատվությանը»,- ասաց Սաղաթելյանը եւ կոչ ծափահարել այդ մարդկանց:

Նա նաեւ հիշեցրեց. «Կան կալանավորված դատավորներ, որոնք չեն կատարել այդ խելագարի ապօրինի հրահանգները՝ մարդկանց կալանքի տանելու համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031