Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի Գորայք համայնքում կարկուտ է տեղացել (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 23,2022 19:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Սյունիքի մարզի Գորայք համայնքում մայիսի 23-ի կեսօրից հետո մոտ 7 րոպե ուժեղ կարկուտ տեղաց։  Համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չեն վնասի չափերը։ «Չեմ կարծում զգալի վնաս հասցրած լինի ցանքատարածություններին, բայց ամեն դեպքում կճշտենք վնասները։ Բնակիչների առաջին արձագանքները հուսադրող են, որ էական վնաս համայնքը կրած չի լինի»,-ասաց Աշոտ Աղաջանյանը։ Վերջինիս խոսքով՝ այս տարվա մայիսը զարմացնում է։  «Մեկ օր առաջ ձյուն էր, երեկ՝ կիրակի օրը՝ արեւոտ եղանակ»,-տեղեկացրեց համայնքի ղեկավարը։

Ի դեպ, կարկուտ տեղալու պահին Աշոտ Աղաջանյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ համայնքի բնակավայրերն են շրջելիս եղել։ «Երկու օր է մարզպետը Գորայքում է։

Համայնքի խնդիրներին է ծանոթանում, հանդիպում բնակիչների հետ։ Մի քանի հարցեր տեղում արդեն լուծվել են»,-նշեց Աշոտ Աղաջանյանը՝ ավելացնելով՝ որոշ  հարցեր էլ մարզպետը հանձնարարեց ուսումնասիրել, որպեսզի գտնեն լուծման տարբերակներ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: