Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը՝ ավտոմեքենայի յուրացում բնակավայրի ղեկավարի կողմից

Մայիս 24,2022 20:15

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով` մայիսի 17-ին  Կարեն Ղ․-ն ոստիկանություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Չինչին բնակավայրի նախկին ղեկավար Արմեն Գ․-ի պաշտոնավարման ժամանակ՝  համայնքին նվիրաբերված «ԶԻԼ 131» ավտոմեքենան յուրացվել է Արմեն Գ․-ի կողմից։

Մասնավորապես Կարեն Ղ․-ն տեղեկացրել է, որ Արմեն Գ․-ի ղեկավարման ժամանակ Չինչին բնակավայրին ՀՀ ՊՆ-ի կողմից 2012թ. տրամադրվել է «ԶԻԼ 131» ավտոմեքենան, որը 2012թ. հոկտեմբերի 20-ից իր կողմից համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո հանձնման և ընդունման ակտով իրեն չի հանձնվել։

Կարեն Ղ․-ն հաղորդմանը կից ներկայացրել է  նաև 2015թ․-ին ՀՀ ՊՆ կողմից ստացված գրությունը։

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով՝ ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Գ․-ին  և նշված ավտոմեքենան հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031