Լրահոս
Օրվա լրահոսը

Աղազարյան. Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին. «Հրապարակ»

Մայիս 25,2022 09:17 Share
Աջակցեք aravot.am-ին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ խմբակցության ներսում քննարկե՞լ են Շառլ Միշելի այս հայտարարությունը եւ ի՞նչ կարծիքի են դրա եւ, առհասարակ, բրյուսելյան հանդիպման մասին։
«Քննարկում չի եղել»,- կարճ ասաց նա։

– Ձեզ համար ընդունելի՞ է Շառլ Միշելի այն ձեւակերպումը, որտեղ ասվում է՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

– Դե, հիմա ես չեմ իմանում՝ թարգմանությունը ոնց ա արված, ոնց չի արված, դա ես պետք ա մանրամասն իմանամ, նոր կարողանամ պատասխանել։

– Բայց պաշտոնապես որեւէ մեկը չի հակադրվել այս հայտարարությանը կամ չի հերքել այն։

– Բոլոր դեպքերում, մինչեւ մենք համապատասխան չստանաք էդ ամեն ինչը, ես չեմ կարող որեւէ բան ասել։

– Բայց կարող է ստանալուց հետո արդեն ուշ լինել, պարոն Աղազարյան, արդեն կարող է պարզվել՝ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ։

– Ոչ մի բան էլ երբեք ուշ չի լինում։ Եթե հետեւում եք վերջին երկու տարվա գործընթացներին եւ անհանգստություններին՝ մեզ բոլորիս հետապնդող, ապա կարելի է ասել՝ ամեն ինչ գնում է նորմալ, եւ պետք չի խուճապի մատնվել, եւ, հետեւաբար, երբեք ուշ չի լինում։

– Բա որ ստորագրի այդ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը, ու պարզվի, որ Արցախն այլեւս Ադրբեջան է, ոչ թե Հայաստան, դրանից հետո ուշ չի՞ լինի այլեւս։

– Փաշինյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնության։

– Հիմա ընդդիմությունը, ամեն դեպքում, ասում է, որ վտանգ կա՝ Փաշինյանը պատրաստվում է վերջնականապես հանձնել Արցախն Ադրբեջանին։ Դուք կարո՞ղ եք պնդել եւ հուսադրել ընդդիմությանը, որ Հայաստանի իշխանություններն Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին։

– Որեւէ մեկը չի կարա Արցախը հանձնի Ադրբեջանին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031