Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նման է նրան, որ երեխեքին դատարկ կոնֆետի թուղթ տան». Սուքիաս Թորոսյանը՝ Հայաստանի արբանյակի մասին

Մայիս 27,2022 15:13

Հայաստանի երգիծանկարիչների միության նախագահ, բեմադրիչ Սուքիաս Թորոսյանից՝ ToTo-ից (լուսանկարում) Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ ժամանակին Լուիզ Սիմոն Մանուկյանը ցանկություն է հայտնել արբանյակ գնել Հայաստանի համար, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից: Այդ տեղեկությունը նա ավելի վաղ հայտնել էր ՖԲ գրառմամբ: Սուքիաս Թորոսյանը հաստատեց, որ եղել է նման բան, սակայն, կարծես Լուիզ Սիմոնից գումարն էին ուզել, նա էլ մտադրությունը փոխել է:

Նա նաեւ հիշեցրեց, որ երբ Թեքեյանը եւ այլ կազմակերպությունները նույն հարկում էին, հաճախ էին շփվում, ապա կես կատակ-կես լուրջ հավելեց. «Գիտեմ, թե ոնց էին ժամանակին կառավարությունից գալիս, ասում էին՝ մի հատ ձեռք տանք ֆաքսին, լսել էին, որ ֆաքս կա, բայց չգիտեին, թե դա ինչ է»: Ու քանի որ կապը թանկ էր, Սուքիաս Թորոսյանի խոսքով,1990-ականների կեսերին Համաշխարհային բանկը գումար էր տրամադրել, որ արբանյակային կապը մեզ մոտ անվճար լինի, սակայն մերոնք դա վաճառում էին, ու մի առիթով նույնիսկ ՀԲ տեսուչներից մեկը իրենց տանը դժգոհել էր այդ թեմայով:

Ըստ մեր զրուցակցի, նույնն է եղել պատկերը նաեւ 1996 թ Շախմատային 32-րդ օլիմպիադայի ժամանակ, Շախմատի ֆեդերացիայի այդ ժամանակվա նախագահը վրդովել է, որ Հայաստանից ֆաքս ուղարկելը թանկ հաճույք է, ու «դրսի» լրագրողները ստիպված կցկտուր նյութեր ենք ուղարկում, մի՞թե Հայաստանում չեն մտածում լուծել արբանյակային կապի խնդիրը:

«Ես չգիտեմ՝ մենք հիմա ո՞ր արբանյակից ենք օգտվում: Որքանով տեղյակ եմ՝ տարածաշրջանում օֆիցիալ թուրքական արբանյակն է, մենք դրանի՞ց ենք օգտվում»,-ասում է Սուքիաս Թորոսյանը:

Նա փաստում է, որ դեռեւս 2010 թ Ադրբեջանը խնդիր էր դրել ու արդեն 2012-ին բաց թողել սեփական արբանյակը: «Ու էդ ինչի՞ց է, որ մերոնք գաղտնի են պահում, գաղտնի էին պահում, որ աչքով չտա՞ն: Այնպիսի տպավորություն է, որ երեկ իմացել են, մտածել են՝ դե եկեք, մի հատ հայտարարենք: Դա նման է նրան, որ երեխեքին դատարկ կոնֆետի թուղթ տան, ու առաջին պահն ուրախալի լինի»,-ասում է ToTo-ն:

Ավելի վաղ նա ֆեյսբուքի իր էջում գրել էր . «Կներեք, ես տիեզերագնացությունից զրո եմ, միամիտ հարց տամ՝ եթե ունենք արբանյակ, բայց կառավարման կենտրոն դեռ չունենք, ո՞վ է կառավարում մեր արբանյակը՝ մինչեւ ունենալը։ Այսօրվա դրությամբ թյուրքերը ունեն 8 արբանյակ -Türksat 3A, Türksat 4A, Türksat 4B, Türksat 5A, Göktürk-1, Göktürk-2 , RASAT, ազերները 4 արբանյակ՝ Azerspace-1,Azerspace-2 Azersky…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031