Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգակը» գրքի տոն է պարգեւել երեխաներին

Հունիս 01,2022 20:55

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության տոնի առիթով «Զանգակ» գրատունը Երևանի «Անգլիական» այգում կազմակերպվել է «Մանկական գրքի փառատոնը», որն իր ձևաչափով և մասշտաբով առաջինն էր Հայաստանում։ Փառատոնի նպատակներից մեկն է երեխաների շրջանում գրքի հանդեպ հետաքրքրության մեծացումը։ Փառատոնն ունի ոչ միայն ժամանցային, այլև սոցիալական, կրթական ուղղություններ։ Այն տեւելու է հունիսի 1- 3-ը։ Եռօրյա փառատոնի ընթացքում երեխաները հնարավորություն կունենան մասնակցել խաղերի, լսել հեքիաթներ, ստանալ նվերներ։

«Զանգակ»-ի նախաձեռնությանը մասնակցում էր  «Էդիթ Պրինտ» հրատարակությունը։ Մեզ հետ զրույցում հրատարակչության մարքետինգի գծով պատասխանատու, արձակագիր Դավիթ Սամվելյանն ընդգծեց, որ  «Զանգակ»-ի հետ համագործակցությունն ունի տարիների պատմություն, իսկ միջոցառումն այնպիսին էր, որ իրենք պարտավոր էին մասնակցել։

Ընդհանրապես յուրաքանչյուր ընկերություն, կազմակերպություն, որը մասնակցում էր նախաձեռնությանը կարևոր է համարում միջոցառմանը բնույթն ու նպատակը։

Դավիթ Սամվելյանը հավելեց, որ ինչպես մյուս հրատարակչությունները, այնպես էլ իրենք այսօր ունեն մեծ զեղչեր և նվերներ երեխաներին։ Փառատոնի 3 օրերի ընթացքում  «Էդիթ Պրինտ»-ը պատրաստել է 2 գրքի շնորհանդես, որոնք կհանձնվեն փոքրիկ ընթերցողների դատին։

InecoBank-ը մասնակցում է եռօրյա փառատոնին որպես գործընկեր։ Բանկի հաղորդակցության բաժնի ղեկավար Մարիետա Սմբատյանը նշեց, որ  «Ինեկո» բանկը միշտ բարձր է գնահատել ընտանեկան տոները և, ընդհանրապես, արժեքավոր ժամանակը  ընտանիքի հետ անցկացնելուն։

Ծնողները ևս ոգեւորված էին «Զանգակի» նախաձեռնությամբ։«Զանգակ»-ը հոգացել էր նաև երեխաների անվտանգության մասին։  Բոլոր երեխաներին տրամադրվել էին բեյջեր, որոնց վրա գրված էին ծնողների հեռախոսահամարները, որպեսզի մոլորվելու դեպքում հեշտությամբ գտնեն։

«Փառատոնի մասին տեղյակ չէի, մեզ մեր դասղեկն է տեղեկացրել, բայց հասցրեցի ծանոթանալ օրակարգին, հետաքրքիր է ամեն ինչ՝ խաղերը, շնորհանդեսները, նվերները։ Ամառային արձակուրդներին ընթերցելու համար երեխաներին անպայման գրքեր կգնեմ»,- ասաց ծնողներից մեկը։

 

Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930